ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Բժշկական խորհրդատվություն

"5+" դեղատների անձնակազմը բացառիկ հնարավորություն է ընձեռում Երևանի բնակիչներին մասնակցել Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների անվճար ընդունելություններին:

Առաջին "5+" դեղատան գործունեության սկզբից արդեն ավելի քան 1000 համաքաղաքացիներ հնարավորություն են ունեցել ստանալ հեղինակային մասնագետների խորհրդատվություն:

Մասնագետներ:

1
Գագիկ Ազատի Եգանյան` բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Հերացու անվան ԵՊԲՖ-ի թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, Համալսարանական N1 հիվանդանոցի թերապևտիկ կլինիկայի ղեկավար, Հայաստանի Թերապևտների Ասոցիացիայի վարչության անդամ, Հայաստանի Հանրապետության

Առողջապահության Նախարարության գլխավոր Թերապևտ:
2
Շուկուրյան Արթուր Կիմի` բժշկական գիտությունների դոկտոր, Մ. Հերացու անվան ԵՊԲՖ-ի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Առողջապահության

Նախարարության գլխավոր Քիթ-Կոկորդ-Ականջաբան:
3
Գամբարով Սպարտակ Սեմյոնի` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, Ալերգոլոգիայի և Իմունոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի գործող անդամ, Հայաստանի Հանրապետության

Առողջապահության Նախարարության գլխավոր Ալերգոլոգ:
4
Բորոյան Ռուբեն Ռոմենի` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՈՒրոլոգիայի Կլինիկայի ղեկավար, ՈՒրոլոգիայի Եվրոպական միության գործող անդամ, Հայկական ՈՒրոլոգիական Ասոցիացիայի Էթիկական կոմիտեի նախագահ Հայաստանի

Հանրապետության Առողջապահության Նախարարության գլխավոր Ուրոլոգ:
5
Էլմիրա Մուշեղի Գևորգյան` Երևան քաղաքի Գլխավոր Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր,  ՀՀ Առողջապահության Նախարարության Ազգային Ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր:
6
Կառլեն Գրիգորի Ադամյան` ՀՀ Առողջապահության Նախարարության Գլխավոր սրտաբան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի գործող անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
7
Լևոն Հրանտի Բարսեղյան ` Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի գործող անդամ, Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի գործող անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ Առողջապահության Նախարարության Առողջապահության Ազգային Ինստիտուտի ակնաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика