ԴանաՖարմ ՍՊԸ
On-line խորհուրդատվություն
Սկսել Կոնսուլտանտի իրավիճակը
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Դեղերի առաքում տուն

Հարգելի հաճախորդ, 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ, ըստ "Դեղերի մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, դեղերի առևտուրը թույլատրվում է միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Եվ քանի որ մենք, ըստ օրենքի, չենք կարող առաքել դեղերը Ձեր նշված հասցեով (Ձեր առավելագույն հարմարավետության համար), ապա առաջարկում ենք մեր ապրանքատեսականիի և գների հետ ծանոթանալ մեր կայքում և գնումներ կատարելու համար այցելել "5+" դեղատներից մեկը։ Շուտով մենք Ձեզ կառաջարկենք նոր ծառայություն, որը Ձեզ հնարավորություն կընձեռի, հավաքել Ձեզ անհրաժեշտ ապրանքները զամբյուղում, կատարել առցանց վճարում (զեղչված գներով) և վերցնել պատվերը "5+" դեղատներից մեկից: 

Առաջին իսկ հնարավորության դեպքում, մենք Ձեզ կառաջարկենք առաքման ծառայության և դեղերն առցանց գնելու հնարավորություն։


"5+" դեղատների դեղերի առաքման ծառայությունը առաջինն է և այսօր միակը, որը տրամադրում է դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների տուն առաքման ծառայություն Երևան քաղաքի տարածքում:


ՄԻԱՆՇԱՆԱԿ ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԴՈՒՔ ՄԻՇՏ ԼԻՆԵԻՔ ԱՌՈՂՋ - ՊԱՏՎԻՐԵԻՔ ՄԻՄԻԱՅՆ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, ԿՈՍՄԵՏԻԿԱ և ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ, սակայն գաղտնիք չէ, որ ժամանակ առ ժամանակ բոլորս էլ դեղորայքի կարիք ենք ունենում: Այս պարագայում ևս մեր դեղատները և առաքման ծառայությունը օգտակար կլինեն Ձեզ և կթեթևացնեն Ձեր հոգսերի մի մասը` հասցնելով Ձեզ Ձեր պատվիրած դեղորայքը և դեղատնային այլ ապրանքներ:

Նոր ծառայության առավելությունները

Մենք առաջարկում ենք Հայաստանում արտոնագրված դեղորայքի, մանկական սննդի և դեղատնային այլ ապրանքների լայն տեսականի: Դեղամիջոցները ձեռք են բերվում անմիջապես պաշտոնական  ներմուծողից, հետևաբար Դուք կարող եք համոզված լինել նրանց իսկության մեջ:

Մեր դեղատներում դեղորայքը պահվում է սահմանված անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչը կրկին խոսում է այն մասին, որ Դուք ձեռք կբերեք միմիայն որակյալ դեղորայք:

Դեղորայքի գները միջին շուկայական են:

Այն, որ մեր դեղատների գները "ամենաէժանը" չեն, պայմանավորված է դեղորայքի որակյալ լինելու փաստով: Բացի այդ, մենք աշխատում ենք օրենքի բոլոր պահանջներին համապատասխան և վճարում ենք բոլոր հարկերը: Դրա հետ մեկտեղ մեր դեղատներում աշխատում են լավագույն մասնագետներ, ինչի արդյունքում էլ մեր հաճախորդները միշտ ստանում են գերազանց սպասարկում:

Օգտվե'ք դեղերի տուն առաքման ծառայությունից և տնտեսեք Ձեր ժամանակը

ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1
Առաքումը իրականացվում է 20 րոպեի ընթացքում
2
Առաքման արժեքը` 300 դրամ
3
Ծառայությունը գործում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր
4
Պատվերի նվազագույն շեմ գույություն չունի
5
Հնարավոր է պատվերի դիմաց վճարել անկանխիկ տարբերակով (հաճախ հաճախորդների բարեկամները արտասահմանից փոխանցումներ են կատարում մեր բանկային հաշվի վրա, իսկ մենք ապահովում ենք դեղորայքի կամ բժշկական նշանակության ապրանքների առաքումը Հայաստանում իրենց հարազատների տուն):

Դեղերի տուն առաքման ծառայության հեռախոսահամարներն են` 55-11-22; 8-7-6-5 /կարճ անվճար հեռախոսահամար/

Միջքաղաքային զանգերի համար` +(374 10) 55-11-22.
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика