ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Կորպորատիվ հաճախորդներ

"5+" դեղատները փոխշահավետ համագործակցություն են առաջարկում կազմակերպություններին:

Վճարման կանխիկ և անկանխիկ տարբերակներ, մատակարարման և վճարման ճկուն համակարգ, յուրահատուկ առաջարկներ` մենք առաջարկում ենք առավելագույնս հարմարավետ պայմաններ մեր կորպորատիվ հաճախորդների համար:

Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ուղիղ և մրցույթային մատակարարում

1
Բժշկական հաստատություններին և կլինիկաներին` դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքերի ուղիղ մատակարարում, ինչպես նաև ամենալավ մրցույթային առաջարկները մեր դեղատների կողմից:
2
"5+" դեղատները, լինելով բնակչությանը դեղորայքի անվճար կամ զեղչային մատակարարման ծրագրի մասնակից (ՀՀ ԱՆ հրաման №74-N), պոլիկլինիկաներին առաջարկում են կնքել երկարատև պայմանագրեր զեղչային դեղատոմսերի սպասարկման նպատակով:
3
Հասարակական և բարեգործական կազմակերպություններին` մասնակցություն սոցիալական համագործակցության մասնագիտական ծրագրերին

Հատուկ և բացառիկ առաջարկներ այլ ոլորտների կազմակերպություններին

1
Մեծ կազմակերպությունների (ավելի քան 100 հոգի) աշխատակիցներին պայմանագրային հիմունքներով տրամադրում ենք անվանական պլաստիկ քարտեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել ցանկացած ապրանք ցանկացած "5+" դեղատնից առանց մանրածախ հավելագնի: Ընդգրկեք մեր պլաստիկ քարտերը Ձեր կազմակերպության սոցիալական փաթեթի մեջ և ընձեռեք ձեր աշխատկիցներին դեղորայքի գնման ժամանակ մինչև 30% տնտեսելու հնարավորություն:
2
Ապահովագրական ընկերություններին` "5+" դեղատներում դեղորայքի գնման ծախսերը վճարող ապահովագրության տեսակի սպասարկումը հնարավորություն կտա Ձեզ տնտեսել զգալի միջոցներ: Բացի այդ, Դուք հնարավորություն կունենաք ինտերակտիվ կերպով վերահսկել Ձեր հաճախորդների կատարած գնումները: Տվյալ համակարգը թույլ է տալիս կանխել հաճախակի հանդիպող վճարումները դեղատնային կեղծ դրամարկղային կտրոնների դիմաց:
3
Կազմակերպություններին առաջարկում ենք յուրահատուկ գրասենյակային դեղատուփեր` համալրված Ձեր աշխատակիցների աշխատունակության պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика