Մեզ համար հավատարիմ հաճախորդը այն հաճախորդն է, որը դրական է վերաբերվում մեր կազմակերպության գործունեությանը, մեր դեղատների անձնակազմին, այն մարդն է, ում հաճելի է առողջության պահպանման համար գնումներ կատարել հենց մեր դեղատներից:
Մեր աշխատանքի արդյունավետության ցուցանիշը մեծաքանակ հավատարիմ հաճախորդների առկայությունն է: "5+" դեղատների հավատարմության քաղաքականությունը նպատակ է հետապնդում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր մշտական հաճախորդները միշտ գիտակցեն իրենց հատուկ կարգավիճակը բոլոր "5+" դեղատների տարածքում:
Մենք գիտակցում ենք, որ հավատարիմ հաճախորդը մեր գովազդատուն է շուկայում, մեր գովազդն է և մեր առաջխաղացումը: Հենց դա է պատճառը, որ մեր մշտական հաճախորդների կարիքների առավել լիակատար բավարարման գործընթացում միջոցների ներդրումը մենք համարում ենք առավել արդյունավետ և դիտարկում ենք որպես ԶԼՄ-ներում գովազդի այլընտրանք:
Լոյալության քաղաքականություն
Ում է տրամադրվում հավատարիմ հաճախորդի քարտը

1
"5+" դեղատների հարևանությամբ բնակվող հաճախորդներին
2
200 000 դրամի դրամարկղային կտրոն ներկայացնող հաճախորդներին
3
3 ամսվա ընթացքում ձեռք բերած 30 դրամարկղային կտրոն ներկայացնող հաճախորդներին
"5+" դեղատների հավատարմության քաղաքականության բաղադրիչները
1
Դեղագիտական խնամակալություն
Քարտի միջոցով գնումներ կատարելիս ավտոմատացված համակարգը թույլ է տալիս վերլուծել Ձեր մինչ այդ կատարած գնումները` արտաբերելով նրանց դեղաբանական համատեղելիությունը, ինչը հնարավորություն է ընձեռում դեղագետին զգուշացնել Ձեզ հնարավոր անցանկալի հետևանքների մասին:

Մեր աշխատաոճը ի նպաստ Ձեր առողջության
"5+" դեղատներում յուրաքանչյուր ամիս կազմակերպվում է ՀՀ ԱՆ առաջատար մասնագետների անվճար ընդունելություն: Բոլոր քարտատերերը ստանում են ընդունելությանը մասնակցելու արտահերթ հնարավորություն (նայել ցուցակը)

Օգնում ենք տնտեսել
Հավատարիմ հաճախորդների քարտը հնարավորություն է ընձեռում դեղորայք ձեռք բերել զեղչերով
Հավատարիմ հաճախորդների քարտը հնարավորություն է ընձեռում դեղորայք ձեռք բերել զեղչերով