ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Պրակտիկա

"5+" դեղատների ցանցը հայտարարում է մասնագետների պատրաստման կուրսեր: Թեկնածուները, որոնք լավագույնս կդրսևորեն իրենց ունակությունները, ապահովված կլինեն մշտական աշխատանքով: Կուրսի տևողությունը 1-2 ամիս է, կախված ուսանողի անձնական հնարավորություններից: Պրակտիկան իրականացվում է որակավորված մասնագետների` բժիշկների և դեղագետների ղեկավարության ներքո:

Ուսուցումը վճարովի է (մեկ ամսվա համար` 40000 դրամ)

Ուսուցման թեմաներ

Դեղորայքային խմբեր (ազդող նյութեր, հոմանիշներ, դեղաչափեր, կիրառման ձևեր, ցուցումներ և հակացուցումներ)
Դեղորայքի բաց թողնման համար համակարգչային ծրագիր
Սպասարկում

Պրակտիկայի փուլեր

Դեղատան հաճախորդների բարձրորակ սպասարկման կանոնների և հմտությունների յուրացում
Տեսական մաս (դեղորայքի ազդող նյութերի, հոմանիշների, դեղաչափերի, կիրառման ձևերի, ցուցումների և հակացուցումների վերաբերյալ նյութի յուրացում)
Գործնական մաս (ղեկավարի ներկայությամբ առաջին սեղանի մոտ գործնական հմտությունների յուրացում)

Թեկնածուի պահանջներ

Կրթություն Միջին մասնագիտական (Երևանի "Էրեբունի" պետական բժշկական քոլեջ կամ Երևանի պետական բժշկական բազային քոլեջ)
Սեռ Նշանակություն չունի
Տարիք 22-50
Մասնագիտական գիտելիքներ Բազային գիտելիքներ
Աշխատանքային փորձ Նշանակություն չունի
Լեզուների իմացություն Հայերեն (ազատ), Ռուսերեն (ազատ)
Համակարգչային գիտելիքներ MS Office, MS IЕ վստահ օգտվելու կարողություն
Անձնական տվյալներ Թեկնածուն պետք է լինի բարեխիղճ, ազնիվ, պարտաճանաչ, հեշտ հաղորդակցվող, կազմակերպված և թիմային աշխատանքին պատրաստ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091-48-75-84
5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика