ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Թափուր աշխատատեղեր

1

Դեղագետ (ցերեկային հերթափոխ)


Պայմանագրի ձևը՝ երկարատև:
Զբաղվածությունը՝ լրիվ աշխատանքային օր:
Երկիրը՝ Հայաստան:
Քաղաքը՝ Երևան:

 

Աշխատանքի նկարագրությունը՝

‹‹Դանաֆարմ›› ՍՊԸ փնտրում է դեղատանն աշխատելու փորձ ունեցող մասնագետի:

 

Աշխատանքային պարտականությունները՝

Դեղամիջոցների և բժշկական նշանակության միջոցների վաճառք:

Դրամարկղային փաստաթղթերի կարգավորում: 

Ապրանքավորում, պիտանելիության ժամկետների հսկողություն, դեղագործական կանոնակարգի պահպանում:

Գույքագրում:

Դեղատան հաճախորդների խորհրդատվություն:

Պահանջվող դեղացանկի կազմավորում:

 

Մեր պահանջները. 

- սովորելու և մասնագիտական աճի ձգտում,

- բարձրագույն կրթություն (Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կամ Երևանի Պետական համալսարանի դեղագործական ֆակուլտետի դիպլոմ),

- համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, 

- դեղատան ամբողջ տեսականու լավ իմացություն (մասնավորապես՝ գործող դեղամիջոցների, արտադրողների, հոմանիշ դեղամիջոցների, հակացուցումների, դեղորայքային համատեղելիության, օգտագործման միջոցների, դեղաբանական խմբերի), 

- համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),

- գրագետ խոսք,

- ռուսերենի գերազանց իմացություն:

 

Անձնային հատկանիշները՝ 

Պատասխանատվության զգացում, պարկեշտություն, հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, արդյունքի վրա կենտրոնացում:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում անձնական հիգիենային:

 

Մենք առաջարկում ենք. 

- պրոֆեսիոնալ և բարյացակամ կոլեկտիվ,

- կարիերային աճի հնարավորություն,

- պարգևատրություններ որակյալ աշխատանքի և առաջադրանքները ժամկետներում կատարելու համար:

 

Աշխատավարձը՝ 90 000 դրամ և բարձր:

 

Սպասում ենք լուսանկարով մանրամասն ռեզյումեների resume@danapharm.com էլեկտրոնային փոստի հասցեով: Խնդրում ենք թեմայի մեջ նշել թափուր աշխատատեղը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.06.2015:

2

Դեղագործ, դեղագետ (գիշերային հերթափոխ) 


Պայմանագրի ձևը՝ երկարատև:
Զբաղվածությունը՝ հերթափոխային աշխատանք
Երկիրը՝ Հայաստան:
Քաղաքը՝ Երևան:

 

Աշխատանքի նկարագրությունը՝

‹‹Դանաֆարմ›› ՍՊԸ փնտրում է դեղատանն աշխատելու փորձ ունեցող մասնագետի:

 

Աշխատանքային պարտականությունները՝ 

Դեղամիջոցների և բժշկական նշանակության միջոցների վաճառք:

Դրամարկղային փաստաթղթերի կարգավորում: 

Ապրանքավորում, պիտանելիության ժամկետների հսկողություն, դեղագործական կանոնակարգի պահպանում:

Գույքագրում:

Դեղատան հաճախորդների խորհրդատվություն:

Պահանջվող դեղացանկի կազմավորում:

 

Մեր պահանջները.

- սովորելու և մասնագիտական աճի ձգտում,

- բարձրագույն կրթություն (Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կամ Երևանի Պետական համալսարանի դեղագործական ֆակուլտետի դիպլոմ) կամ միջին մասնագիտական կրթություն (Երևանի ‹‹Էրեբունի›› պետական բժշկական քոլեջի կամ Երևանի պետական բժշկական բազային քոլեջի դիպլոմ),

- համապատասխան ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, 

- դեղատան ամբողջ տեսականու լավ իմացություն (մասնավորապես՝ գործող դեղամիջոցների, արտադրողների, հոմանիշ դեղամիջոցների, հակացուցումների, դեղորայքային համատեղելիության, օգտագործման միջոցների, դեղաբանական խմբերի), 

- համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),

- գրագետ խոսք,

- ռուսերենի գերազանց իմացություն:

 

Անձնային հատկանիշները՝

Պատասխանատվության զգացում, պարկեշտություն, հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, արդյունքի վրա կենտրոնացում:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում անձնական հիգիենային:

 

Մենք առաջարկում ենք.

- պրոֆեսիոնալ և բարյացակամ կոլեկտիվ,

- կարիերային աճի հնարավորություն,

- պարգևատրություններ որակյալ աշխատանքի և առաջադրանքները ժամկետներում կատարելու համար:

 

Աշխատավարձը՝ 90 000 դրամ և բարձր:

 

Սպասում ենք լուսանկարով մանրամասն ռեզյումեների resume@danapharm.com էլեկտրոնային փոստի հասցեով: Խնդրում ենք թեմայի մեջ նշել թափուր աշխատատեղը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.06.2015:

3

Վաճառքի և գովազդի խմբի ղեկավար


Պայմանագրի ձևը՝ երկարատև:
Զբաղվածությունը՝ լրիվ աշխատանքային օր:
Երկիրը՝ Հայաստան:
Քաղաքը՝ Երևան:

Աշխատանքի նկարագրությունը՝ 

‹‹Դանաֆարմ›› ՍՊԸ փնտրում է համապատասխան մասնագետի Ընկերության վաճառքների և գովազդի խմբի աշխատանքները ղեկավարելու համար:


Աշխատանքային պարտականությունները՝ 

- վաճառքների արդյունքների վերլուծություն և համակարգում,
- բիզնես պլանների զարգացում,
- հաշվետվությունների ներկայացում,
- գովազդային գործունեության համակարգում,
- ընկերության գովազդային ռազմավարության ձևավորում և ուղղորդում,
- գովազդային ծրագրերի իրականացում, աշխատանքների կարգավորում, և այլն:

 

Մեր պահանջները.

Նախապատվությունը տրվում է
- բարձրագույն կրթությամբ (շուկայագիտություն, ապրանքագիտություն),
- առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձով (գովազդ, վաճառք, մարքետինգ և այլն),
- ղեկավարման փորձով
թեկնածուներին:

 

Մենք առաջարկում ենք.

- պրոֆեսիոնալ և բարյացակամ կոլեկտիվ,

- պարգևատրություններ որակյալ աշխատանքի և առաջադրանքները ժամկետներում կատարելու համար:

 

Սպասում ենք ռեզյումեների resume@danapharm.com էլեկտրոնային փոստի հասցեով: Խնդրում ենք թեմայի մեջ նշել թափուր աշխատատեղը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.06.2015:

4

Տեղեկատվական կենտրոնի մենեջեր


Պայմանագրի ձևը՝ երկարատև:
Զբաղվածությունը՝ լրիվ աշխատանքային օր:
Երկիրը՝ Հայաստան:
Քաղաքը՝ Երևան:

Աշխատանքի նկարագրությունը՝ 

‹‹Դանաֆարմ›› ՍՊԸ փնտրում է մասնագետի, որը կհամակարգի հեռախոսազանգերի միջոցով դեղերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքները:


Աշխատանքային պարտականությունները՝

- զանգերի իրականացում, ելքային և մուտքային զանգերի քանակի վերահսկում,
- բժիշկ-խորհրդատուների դասընթացների կազմակերպում և իրականացում,
- աշխատանքային խնդիրների ու թերացումների կանխարգելում, բացահայտում և վերացում,
- մատուցվող ծառայության որակի և արդյունավետության ապահովում,
- հաշվետվությունների պատրաստում և այլն:


Մեր պահանջները. 

- բարձրագույն կրթություն, նախընտրելի է՝ բժշկական, դեղագիտական

- առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ՝ զանգերի կենտրոնում, տեղեկատվական կենտրոնում կամ դեղագիտական ոլորտին առնչվող,

- համակարգչային ծրագրերի իմացություն,

- հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն:


Մենք առաջարկում ենք. 

- պրոֆեսիոնալ և բարյացակամ կոլեկտիվ:

- կարիերային աճի հնարավորություն:

- պարգևատրություններ որակյալ աշխատանքի և առաջադրանքները ժամկետներում կատարելու համար:

 

Սպասում ենք ռեզյումեների resume@danapharm.com էլեկտրոնային փոստի հասցեով: Խնդրում ենք թեմայի մեջ նշել թափուր աշխատատեղը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.06.2015:

5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика