ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Ընկերության մասին

"Դանաֆարմ" ընկերությունը հիմնադրվել է 2004թ. Երևանում: Ընկերության հիմնադիրները երիտասարդ դեղագետներ և բժիշկներ են, որոնք իրենց առջև նպատակ էին դրել ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող և նորարարությունների ընդունակ, շահութաբեր դեղագործական ընկերություն:

Կազմակերպությունը երիտասարդ է ոչ միայն տարիքով, այլ նաև ոգով: Երիտասարդությանը բնորոշ օրիգինալությունը (աշխատակիցների միջին տարիքն է 31), միաձուլվելով աշխատակիցների խանդավառության հետ, թույլ տվեց առաջարկել շուկայում նորույթ հանդիսացող ապրանքեր և որոշումներ, որոնց պահանջարկը հաստատեց ընտրված ուղու ճիշտ լինելը:
1
2004թ. բացվեց "Դեղորայքային խորհրդատուն"` առաջին հեռախոսային թեժ գիծը Հայաստանում, որը սկսեց շուրջօրյա տեղեկություններ տրամադրել Երևան քաղաքի դեղատներում դեղորայքի առկայության և նրանց գների վերաբերյալ, իսկ լիցենզավորված դեղագետները և բժիշկները` իրազեկել սպառողին դեղորայքի անվտանգ կիրառման կանոնների վերաբերյալ: Գործունեության 6 տարիների ընթացքում սերտ համագործակցություն հաստատվեց Հայաստանի դեղատների 65%-ի հետ և իրականացվեց ավելի քան 1.000.000 խորհրդատվություն:
2
2005թ. Երևանի կենտրոնում բացվեց առաջին "5+" դեղատունը:
3
2006թ. սկսեց գործել դեղերի տուն առաքման ծառայությունը` առաջինը Հայաստանում:
4
2007թ.-ից ընկերությունը "5+" դեղատներում սկսեց պարբերաբար կազմակերպել հաճախորդների համար անվճար ընդունելություններ Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ, որոնց թվում էին ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտը, ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանը, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգը:
5
2007թ. կազմակերպվեց դեղորայքի ներմուծման գործընթացը:
6
2008թ. ձևավորվեց բժշկական ներկայացուցիչների խումբ համապատասխան մասնագետների շրջանում ներմուծվող դեղորայքի ներկայացման նպատակով:
7
2009թ. սկիզբ դրվեց "Դեղագործական ապահովագրություն" ծառայությանը: Ծառայության էությունն այն է, որ գործատուն իր յուրաքանչյուր աշխատողի համար ամսեկան վճարում է սիմվոլիկ գումար` 3$, ինչի դիմաց ստանում է զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկացած ապրանք ցանկացած "5+" դեղատնից` ինքնարժեքով:
8
2010թ.-ից բոլոր քարտատերերի համար դեղատների վաճառքի ծրագրում ավելացվեց հիվանդության և գնումների պատմության քարտ, որն ինքնաբերաբար վերծանում է կատարված նոր և հին գնումները նրանց համատեղելիության մեջ համոզվելու նպատակով:


Հաջողության հասնելու մեր նպատակասլացությունը մենք պատրաստ ենք հաստատել ամեն օր` աշխատելով մեր բոլոր գործընկերների հետ ի բարօրություն յուրաքանչյուր հաճախորդի: Եվ այսօր մենք երիտասարդ ենք, աշխատասեր և միշտ ձգտում ենք նորարարությունների:
5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика