ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Ծառայության պատմությունը

"Դեղորայքային խորհրդատուն" իր առաջին զանգերը ստացել է 2004թ. նոյեմբերին: Աշխատանքի ընթացքում զանգերի քանակությունը օրվա կտրվածքով աճեց 5-10 զանգից (առաջին 2 ամսում) մինչև 1000: Այսօր բնակչության շրջանում "Դեղորայքային խորհրդատուն" ունի վաստակած հեղինակություն: Խորհրդատվություն իրականացնողների խանդավառության և պրոֆեսիոնալիզմի հիման վրա մեր թեժ գիծը վերափոխվեց այսօրվա դրությամբ ինֆորմացիայի ամենահավաստի և վստահելի աղբյուրի: Մեր համաքաղաքացիների հետ մեկտեղ խորհրդի կարգով մեզ ամեն օր դիմում են հազարավոր բժիշկներ և դեղագետներ, և հենց մեր կոլեգաների վստահությունն է, որ հանդիսանում է մեր աշխատանքի օբյեկտիվ գնահատականը:
Տարիների ընթացքում "Դեղորայքային խորհրդատուն" սպասարկել է ավելի քան 1.մլն զանգ:
"Դեղորայքային խորհրդատուն" համագործակցում է Երևան քաղաքի դեղատների 65%-ի հետ:
Բժիշկների 65%-ը գոնե 1 անգամ դիմել են "Դեղորայքային խորհրդատու":
Տարիների ընթացքում "Դեղորայքային խորհրդատուն" սպասարկել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարությունից ստացված ավելի քան հազար զանգ:


"Դեղորայքային խորհրդատուի" աշխատանքը չի սահմանափակվում միայն հեռախոսային խորհրդատվությամբ: Աշխատանքային տարիների ընթացքում հրատարակվել են մի քանի մասնագիտական գրքեր և բրոշյուրներ, որոնց վերաբերյալ արձագանքներից ելնելով, կարելի է ասել, որ նրանք դարձել են սեղանի գիրք և կիրառվում են ամենօրյա աշխատանքում:
5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика