ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

"Դեղորայքային խորհրդատու" ծառայության նկարագրություն

"Դեղորայքային խորհրդատուն"` շուրջօրյա թեժ գիծ է, որին զանգահարելով, Դուք կարող եք ստանալ Հայաստանի Հանրապետության դեղագիտական ոլորտի և դեղորայքի հետ կապված ցանկացած տեղեկություն
Խորհրդատվությունը իրականացնում են լիցենզավորված դեղագետներ և բժիշկներ

Բազմաֆունկցիոնալ հեռախոսահամարն է`090-00-00-33: Մեկ րոպեի արժեքն է` 580 դրամ: Ծառայության դիմաց գումարը գանձվում է օպերատորի կողմից ըստ վայրկյանների:

ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ, ԱՅՆ Է` "ՄԻ ՎՆԱՍԻՐ"` "Դեղորայքային խորհրդատուն" չի իրականացնում հեռակա բժշկական կոնսուլտացիա և չի խրախուսում դեղորայքային ինքնաբուժումը, բացառություն են կազմում օրենքով թույլատրված դեպքերը` բարձր որակավորում ունեցող դեղագետի խորհրդով որոշ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղորայքի նշանակումը:

Խորհրդատվության տեսակներ

1
Ինտերակտիվ (կատարվում է երկխոսության միջոցով)

Նման կերպով զանգահարողը կարող է ստանալ տեղեկություններ հետևյալի վերաբերյալ`

* Դեղորայքի ճիշտ օգտագործման կանոններ
* Հայաստանի Հանրապետությունում դեղորայքի արտոնագրման կարգավիճակ
* Այս կամ այն դեղորայքի արտոնագրված հոմանիշներ (հոմանիշները` միևնույն ակտիվ բաղադրամասը պարունակող, բայց տարբեր ընկերությունների կողմից արտադրված դեղամիջոցներն են)
*Դեղատների կոնտակտային տվյալներ և նրանց կողմից առաջարկվող ծառայություններ (հեռախոսահամարներ, հասցե,պատրաստման բաժնի առկայություն, առաքման ծառայություններ, զեղչային համակարգեր)
*Մեծածախ դեղագործական ընկերությունների, դեղորայք արտադրողների և ներկրողների կոնտակտային տվյալներ
* Բժշկական հաստատությունների կոնտակտային տվյալներ (հեռախոսահամարներ, հասցե)

Հարցման տեսակից կախված` ինտերակտիվ խորհրդատվության տևողությունը կարող է տատանվել 1-5 րոպե
2
"Երկարացված" կոնսուլտացիաներ (տրվող հարցի պատասխանը զանգահարողը ստանում է մեկ ժամվա ընթացքում կրկնակի կամ հետադարձ զանգի միջոցով)

Խորհրդատվության տվյալ տեսակը կիրառվում է հետևյալ հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար`

* Ո՞ր դեղատնից կարելի է ձեռք բերել տվյալ դեղորայքը
* Ո՞ր դեղատանն է այն ամենամատչելին
* Ո՞ր դեղատնից կարելի է ձեռք բերել այս կամ այն կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումը (БАД)
* Ո՞ր դեղատնից կարելի է ձեռք բերել պահանջվող դեղաբույսը
* Ո՞ր դեղատնից կարելի է ձեռք բերել պահանջվող բժշկական նշանակության ապրանքատեսակը

Տվյալ տեսակի խորհրդատվության տևողությունը կարող է տատանվել 1-5 րոպե 
3
"Էլեկտրոնային" խորհրդատվություն (ցանկության դեպքում զանգահարողը կարող է իր էլեկտրոնային հասցեին ստանալ ներքոհիշյալ տեղեկությունները 30 րոպեի ընթացքում)

*Դեղորայքի ներդիրներ (инструкции)
* Դեղագիտական ոլորտին վերաբերող օրենքներ և նորմատիվ ակտեր
* Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների (БАД) ներդիրներ

Տվյալ տեսակի խորհրդատվության տևողությունը` մինչև 2 րոպե:
5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика