ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Վճարովի ծառայություններ

"Դեղորայքային խորհրդատուն" ` տեղեկատվական ծառայություն է, որն իրականացնում է դեղագիտությանը վերաբերող շուրջօրյա խորհրդատվություն:

Անվճար տրամադրվող տեղեկություններ

1
Մասնագիտացված
2
Տեղեկատվական
3
Պաշտոնական
Մասնագիտացված դեղագործական խորհրդատվությունը նախատեսված է բնակչության լայն շերտերի համար և ենթադրում է տեղեկությունների տրամադրում հետևյալի վերաբերյալ`
Դեղամիջոցների ճիշտ և անվտանգ կիրառման (անվտանգ կիրառման ձև, ցուցումներ, օպտիմալ դեղաչափեր, կողմնակի ազդեցություններ, հակացուցումներ, փոխազդեցությունը այլ դեղամիջոցների և սննդի հետ, պահպանման պայմաններ);
Դեղատների տեսականու;
Դեղատներում դեղորայքի գների;
Դեղորայքի փոխարինման (գեներիկ փոխարինում` միևնույն ազդող նյութը պարունակող, բայց տարբեր արտադրողների կողմից արտադրված և տարբեր առևտրային անվանումներով ներկայացվող դեղորայք);
Երևան քաղաքի դեղատների հարդեղագործական տեսականու
Դեղագործական ոլորտին վերաբերող տեղեկատվական խորհրդատվությունը ընդգրկում է ներքոհիշյալ ուղղությունները`
Դեղատների, մեծածախ դեղագործական ընկերությունների, դեղորայք արտադրողների և ներկրողների, ինչպես նաև դեղագիտական ներկայացուցչական ընկերությունների կոնտակտային տվյալների տրամադրում (հեռախոսահամարներ, հասցե);
Դեղատների ծառայությունների և նեղ մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ մանրամսն տեղեկությունների տրամադրում` պատրաստման բաժնի առկայություն, դեղատոմսով բաց թողնվող ուժեղ ազդող և հոգեմետ դեղորայքի վաճառքի բաժնի առկայություն, բժշկական խորհրդատվություն, շուրջօրյա սպասարկում, զեղչեր, ակցիաներ, առաքման ծառայություններ, օպտիկայի բաժնի առկայություն, մանկական սննդի բաժնի առկայություն:
Պաշտոնական տվյալներին վերաբերող խորհրդատվությունները ընդգրկում են հետևյալ օրենքներն ու ակտերը`
"Հայաստանի Հանրապետության դեղերի մասին օրենքը";
"Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման համար ներկայացվող պահանջները";
ՀՀ Կառավարության որոշումը "Հայաստանի Հանրապետությունում դեղորայքի ներկրման և արտահանման կարգի մասին";
ՀՀ Կառավարության 23.11.2006թ. #1717 որոշումը "Զեղչային և անվճար հիմունքներով դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցուցակի մասին"
5+ դեղատներ
MSR Group
Ներմուծում և արտահանում
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика