ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Դեղերի պրոմոցիա

Առաջխաղացման խումբը ստեղծվել է մեր կողմից ներկրվող ապրանքանիշերի վաճառքի խթանման նպատակով: Խումբը բաղկացած է դեղագործական բիզնեսի ոլորտում համատեղ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներից: Խմբի փորձագիտական հիմքն են շուկայագետները, դեղագետները, բժիշկները, սոցիոլոգները և հոգեբանները:

Կազմակերպության աշխատակազմում բժշկական ներկայացուցիչների առկայությունը թույլ է տալիս խմբի մշակումները փոխակերպել իրական վաճառքների:

Առավելագույնս կարճ ժամանակահատվածում հնարավոր է լինում հասնել վաճառքի բավականին մեծ ցուցանիշի ի շնորհիվ "ակտիվ" նեղ մասնագիտություն ունեցող բժիշկների առկայության, որոնք տարբերակվում են ըստ իրենց բնորոշ հատկանիշների, "opinion-leader"-ների հետ ստեղծված կապերի, ինչպես նաև ըստ գիտական հանրության հետ ունեցած համագործակցության:

Մեր կազմակերպության կողմից հայկական շուկայում ներկայացվող բոլոր ապրանքանիշերի համար առկա իրավիճակի և մրցակցային միջավայրի մշտական վերլուծությունը թույլ է տալիս արագ շտկել առաջխաղացման մարտավարությունը և օպտիմալացնել խթանման գործունեությունը:

Խմբի բժշկական ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են ծավալում բժշկության հետևյալ բնագավառներում`

Ակնաբուժություն
Գաստրոէնտերոլոգիա
Ուրոլոգիա
Գինեկոլոգիա
ՈՒռուցքաբանություն
Սրտաբանություն
Ռևմատոլոգիա

Առաջխաղացման խմբի գործունեության թվային արտահայտումը

Գործունեություն աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր բնակավայրերը` ավելի քան 50000 բնակիչ
Տարեկան իրականացվում է ավելի քան 70000 բժիշկների այցելություն
Ամսեկան կազմակերպվում է 20-30 շնորհանդես կլինիկաներում
Տարեկան կազմակերպվում է 5-10 թեմատիկ գիտաժողով` ընդգրկելով "opinion-leader"- ներին
Տարեկան հրատարակվում է ավելի քան 20 գիտական հոդված Հայաստանի գիտական ամսագրերում
Տարեկան բաց է թողնվում ավելի քան 100 միավոր գովազդային արտադրանք
5+ դեղատներ
Ներմուծում և արտահանում
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика