ԴանաՖարմ ՍՊԸ
Կայքի քարտեզ
Կոնտակտային տեղեկատվություն
Գլխավոր
Հայերեն
Русский
English

Ներմուծման և արտահանման ռազմավարություն

Կազմակերպության աշխատակազմում որակավորված բժշկական ներկայացուցիչների և շուկայագետների առկայությունը ինչպես նաև դեղամիջոցների առաջխաղացման հաջողակ փորձը հանդիսանում են հայկական շուկայում ներկայացված լինելու ցանկություն ունեցող կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցության գրավականը:

Մենք բաց ենք համագործակցության համար և որոշ դեպքերում պատրաստ ենք ֆինանսավորել Հայաստանում դեղորայքի պետական գրանցումը, ինչպես նաև մեզ վրա վերցնել դեղորայքի առաջխաղացման հետ կապված բոլոր ծախսերը` արտադրողների հետ համաձայնեցված բիզնես-պլաններին համապատասխան:

Հայաստան դեղորայքի ներկրան համար առաջնային են հետևյալ ուղղությունները

1
Պատենտային պաշտպանություն ունեցող կամ Հայաստանի տարածքում այլ գրանցված գեներիկներ չունեցող օրիգինալ դեղամիջոցների ներկրումը:
2
Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի կամ Ասիայի GMP ստանդարտներին համապատասխան արտադրված գեներիկների ներկրումը առևտրային անվանումների տակ մատակարարման հնարավորությամբ, "Դանաֆարմ" ընկերությանը պատկանող բացարձակ կամ հավասար իրավունքներով:
3
Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի GMP ստանդարտներին համապատասխան արտադրված կենսաբանորեն ակտիվ հավելումների կամ վիտամինների ներկրումը առևտրային անվանումների տակ մատակարարման հնարավորությամբ, "Դանաֆարմ" ընկերությանը պատկանող բացարձակ կամ հավասար իրավունքներով:
4
Եվրոպայում կամ Ասիայում արտադրված բժշկական օպտիկայի ինչպես նաև շրջանակների ներկրումը:
5
Եվրոպայում կամ Ասիայում արտադրված տակդիրների ներկրումը:

Հայաստանից դեղորայքի արտահանման համար առաջնային են հետևյալ ուղղությունները

Արտահանման աշխարհագրությունը` Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան
1
Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի կամ Ասիայի GMP ստանդարտներին համապատասխան արտադրված գեներիկների արտահանումը առևտրային անվանումներով "Դանաֆարմ" ընկերությանը պատկանող բացարձակ կամ հավասար իրավունքներով:
2
Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի GMP ստանդարտներին համապատասխան արտադրված կենսաբանորեն ակտիվ հավելումների կամ վիտամինների արտահանումը առևտրային անվանումներով "Դանաֆարմ" ընկերությանը պատկանող բացարձակ կամ հավասար իրավունքներով:
5+ դեղատներ
MSR Group
Դեղորայքային խորհրդատու (090) 00 00 33
"Դանաֆարմ" դեղագործական ընկերություն - Երևան, Հայաստան
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ

Яндекс.Метрика